Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Ոչ միայն ՔՊ-ն, սրանց նախընտրական պաստառն էլ է մահաբեր

Ոչ միայն ՔՊ-ն, սրանց նախընտրական պաստառն էլ է մահաբեր
17.05.2026 | 10:11

Քննչական կոմիտեն չի մանրամասնում՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի նախընտրական պաստառն էր պոկել քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը, ինչն էլ, փաստորեն, ողբերգական ավարտ ունեցավ նրա համար: Ասում են՝ ինքնասպան է եղել: Երեկ: Նուբարաշենի հոգեբուժարանում:

Ու թեև Քննչական կոմիտեն չի մանրամասնում, ես, օրինակ, համոզված եմ, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառն է եղել: Ինքներդ դատեք՝ «Ուժեղ Հայաստանի» կամ ընդդիմադիր մեկ այլ ուժի քարոզարշավային ատրիբուտի նկատմամբ Քննչականը նման սևեռուն հոգածություն կցուցաբերե՞ր՝ գործի դնելով միանգամից Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասը և «հանցագործին» տեղափոխելով համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր, այնտեղից էլ՝ Նուբարաշենի հոգեբուժարան:
Եվ սա այն դեպքում, երբ նախընտրական պաստառ պոկելը ծանր քրեական հանցագործություն չի որակվում: Եթե արարքը փոքր ծավալի է և առանց լուրջ վնասի, գործը հաճախ սահմանափակվում է վարչական պատասխանատվությամբ կամ տուգանքով։ Առավել ևս, եթե զանցանքի հեղինակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ է, իսկ դա չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից, բայց այս դեպքում զարմանալիորեն վրիպել է:
Միայն մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում են ձերբակալվածի մոտ հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ նկատել, հրավիրվել է շտապօգնություն, և բժշկի ցուցումով էլ ձերբակալվածը, ոստիկանների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան։

Թե ինչու «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում անհրաժեշտ հսկողություն չի սահմանվել «անհավասարակշիռ վարքագիծ դրսևորած» Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ, ինչու չեն ներարկվել նյարդային համակարգը կարգավորող և էքստրեմալ գործողություններից զերծ պահող դեղամիջոցներ, դժվար է ասել:
Փաստը մնում է փաստ, որ հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը ժամեր անց՝ 18։07-ին, հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմեն Հովհաննիսյանի՝ կախվելու միջոցով ինքնասպանություն գործելու մասին։ Թե ինչ հանգամանքներում է վերջինս նման ծայրահեղ քայլի դիմել, եթե, իհարկե, դիմել է, և չկա՞ն արդյոք մահվան հանգեցրած մութ իրողություններ, մենք այդպես էլ չենք իմանա: Քննչական կոմիտեն, ինչպես միշտ, «բարձր պրոֆեսիոնալիզմով» հետաքննություն կիրականացնի, ամեն ինչ կբարդի «հոգեկան անհավասարակշիռ վարքագծի» վրա, կձևակերպի որպես դժբախտ պատահար ու կփակի գործը:
Մեզ կմնա ընդամենը ենթադրություններ անել ու հանգել համապատասխան հետևությունների, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ հեռու է պետք մնալ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական պաստառներից: Կարելի էր խոշոր տառերով գրություններ էլ փակցնել դրանց կողքին՝ «Զգույշ, մահացու է» բովանդակությամբ, բայց խորհուրդ չէի տա. հղի է շատ կանխատեսելի հետևանքներով: Մեկ է, հունիսի 7-ից հետո էդ բոլոր պաստառներն էլ մոտակա աղբարկղն են նետվելու:

Լիլի Մարտոյան


Դիտվել է՝ 8527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ